Երբ կկիրառվի ռուսական մարտավարական միջուկային զենքը․ Լուկաշենկոն պարզաբանել է 
copy image url

Երբ կկիրառվի ռուսական մարտավարական միջուկային զենքը․ Լուկաշենկոն պարզաբանել է 

Արտաքին 8 ամիս առաջ - 18:00 15-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ իր երկրի տարածքում տեղակայված ռուսական մարտավարական միջուկային զենքը կարող է կիրառվել։ Այս մասին Լուկաշենկոն ասել է Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ պարզաբանելով, թե դա որ դեպքում կարող է տեղի ունենալ։

Լրագրող Եվգենի Պոպովի հարցին՝ պատրա՞ստ է սեղմել կարմիր կոճակը՝ Լուկաշենկոն պատասխանել է, որ միջուկային զենք չի կիրառվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հարձակվել Միութենական պետության սահմանների վրա։

«Միջուկային զենք չի կիրառվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հարձակվել մեր պետական սահմաննների վրա։ Այդ սահմանը նաև Միութենական պետության սահմանն է»,- ասել է նա։


Ամենից շատ դիտված