Այսօր՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Խանջյան փողոցում։
Իրար են բախվել «Mercedes» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով մեքենաների կոտրված մասերը շպրտվել էին ճանապարհի երթևեկելի հատվածում։ Նշենք, որ Խանջյան փողոցի ամբողջ երթևեկելի մասը դարձել էր անանցանելի, քանի որ նշված վթարից քիչ այն կողմ ևս տեղի էր ունեցել ՃՏՊ։
Oragir.News-ի տեղեկություններով՝ վթարից տուժածներ չկան։