Շարունակվում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված իրազեկումը․ ներգրավվել է 1261 փրկարար
copy image url

Շարունակվում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված իրազեկումը․ ներգրավվել է 1261 փրկարար

Ներքին 8 ամիս առաջ - 20:25 12-08-2024
ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով հանրապետության տարածքում լայանածավալ հանրային իրազեկման աշխատանքները շարունակվում են։

Հանրային իրազեկման աշխատանքերը հիմնականում իրականացվում են հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված վայրերում՝ բնության գրկում քաղաքացիների հաճախակի ժամանցով պայմանավորված, որի ընթացքում փրկարարական ծառայողների կողմից անօդաչու թռչող սարքերով և բարձրախոսերով կատարվում են իրազեկման աշխատանքներ։

Միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքի փրկարարական և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերի, հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների ուժերով, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցների հետ համագործակությամբ, անտառածածկ և բուսածածկ տարածքներում պարբերաբար իրականացվում են հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, շրջիկ իրազեկում և հակահրդեհային քարոզչական բնույթի աշխատանքներ։

Օգոստոսի 11-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 564 խումբ, որից 525-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից, 39-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ։

Իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 1261 փրկարարական ծառայող: ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները 4196 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են իրազեկում, մարդաշատ վայրերում փակցրել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 4509 պաստառներ:

Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով արդեն իսկ նախանշված վայրերում 102 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց ավտոմեքենաների ներգրավմամբ։

Բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով իրազեկման միջոցառումների շրջանակներում բաժանվել է մոտ 850 թռուցիկ:

Հանրապետությունում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակը կանխարգելելու նպատակով նշված համալիր միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ