Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Սյուզաննա Մուրադյանը դիմում է իրավասու մարմիններին՝ իր երեխայի՝ 19-ամյա Այծատուր Մարգարյանի բանակ զորակոչվելու հարցի հետ կապված։ Ըստ նրա՝ տարբեր բժշկական հաստատություններ իրարարամերժ որոշումներ են կայացրել, և չգիտես՝ ինչու, որոշվել է որդուն զորակոչել պարտադիր զինվորական ծառայության։
Ս․ Մուրադյանն ասել է.
«Երեխաս 9-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվեց սովորելու Երևանի «Տիգրան Մեծ» վարժարանում։ Այս տարի պետք է զորակոչվեր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Եղեգնաձորի զինվորական կոմիսարիատից նրա թղթերը սխալ են կազմում, մեզ համոզում են, որ մեր երեխան խնդիրներ ունի և նա չի կարող գնալ ռազմական ինստիտուտ, այլ կարող է գնալ ծառայության և ուղարկում են բժշկական հետազոտությունների թվով 4 հիվանդանոց։ Երեխային տանում են ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչություն՝ հետագա ստուգման, որտեղ դեռ պառկած է լինում, բայց միանգամից «պավեսկա» են տալիս և տանում են Կենտրոնական հավաքակայան։ Այդտեղ միանգամից որոշում են, որ երեխան պիտանի չէ զինվորական ծառայության համար՝ առողջական խնդիրների պատճառով։ Երեխան տուն է գալիս, հետո նորից տանում են Երևանի ևս 2 բժշկական հաստատություն, որպեսզի հաստատեն 1 թե 3 տարով են տարեկետում տալիս։ Օգոստոսի 9-ին երեխային տանում են «գենեռալնի կամիսիա»-ի և իրեն այնտեղ ասում են բարի ծառայություն։ Ես ասում եմ ինչի հիման վրա եք երեխային ասում բարի ծառայություն, եթե նա առողջական խնդիրներ ունի, որը ռազմաբժշկական հաստատատությունը հաստատել է և տվել տարեկետում։ Ինձ ասում են, որ իրենք այդ թուղթը չեղարկում են և երեխան պետք է զորակոչվի բանակ։ Երեխան ունի սրտի թեթև առիթմիա, ինչի հիման վրա են նրան տանում բանակ։ Իմ երեխայի գլխին սարքում են»։
Մանրամասները՝
սկբզնաղբյուր կայքում: