Կուրսկի շրջանից տարհանվել է ավելի քան 76 հազար մարդ
copy image url

Կուրսկի շրջանից տարհանվել է ավելի քան 76 հազար մարդ

Արտաքին 8 ամիս առաջ - 23:19 10-08-2024
Կուրսկի շրջանից արդեն տարհանվել է ավելի քան 76 հազար բնակիչ, հաղորդում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Օպերատիվ շտաբը շարունակում է շուրջօրյա աշխատանքը՝ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, այժմ առաջնահերթ խնդիր է հանդիսանում բնակիչների վերաբնակեցումը անվտանգ շրջաններում», - նշել է գերատեսչությունը։

Մարզերում տեղակայվել է 60 ժամանակավոր կացության կենտրոն, որտեղ տեղավորվել է ավելի քան 4,3 հազար մարդ։ Բացի այդ, ավելացվում է ժամանակավոր կացության կենտրոններում պահուստային տեղերի քանակը։ Որոշ բնակիչներ մնացել են հարազատների ու ընկերների մոտ։

Ժամանակավոր պահման բոլոր կենտրոններում մարդիկ ստանում են անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, ընդգծել են ԱԻՆ-ում։ Քաղաքացիներին խորհրդատվություն է մատուցվում փաստաթղթերի վերականգնման հարցերում, օգնում են լրացնել կանխիկ վճարումների հայտերը։

Բնակիչներին վտանգավոր տարածքներից տեղափոխելու համար օգտագործվում է ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտ, ստեղծվել է ավտոբուսների ռեզերվ։

Ամենից շատ դիտված