Փլուզում՝ Սոթքի հանքավայրում. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Փլուզում՝ Սոթքի հանքավայրում. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 23:15 09-08-2024
Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 13:00-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրից շտապօգնության ավտոմեքենաներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Սոթքի ոսկու հանքավայրում տեղի է ունեցել փլուզում և նշված անձինք, որոնցից մեկը Շատվան գյուղի բնակիչ 45-ամյա Արման Մինասյանն է, ով տեղափոխվել է «ձախ ոտնաթաթի գարշապարային 3-րդ, 4-րդ ոսկրերի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ, մյուսը Վարդենիկ գյուղի բնակիչ 40-ամյա Գագիկ Գապոյանն է, ով տեղափոխվել է «պոլիտրավմա ձախ սրունքի մեծ ոլոքի միջին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի, մարմնի տարբեր մասերի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշումով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված