Հրդեհից 25 անասուն սատկել է, 15 միլիոնի վնաս ենք կրել, դրանով էինք ապրում․ գյուղացի

Ներքին 8 ամիս առաջ - 14:10 09-08-2024
«Դրանով էինք ապրում, մեր ապրուստի միջոցը դա էր, 15 միլիոն դրամի կարգի վնաս ենք կրել՝ 25 խոշոր եղջերավոր անասուն կորցնելով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հրդեհված անասնագոմի սեփականատեր Կարո Գասպարյանը։

Այսօր՝ օգոստոսի 9-ին Տոլորս գյուղի բնակիչներից մեկին պատկանող անասնագոմում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել են 2500 հակ անասնակեր, անասնագոմին կից 1000 հակ անասնակեր, անասնագոմի ներսում ծխահարվել, սատկել են 8 ցուլ և 16 հորթ:



Տուժած քաղաքացի Կարո Գասպարյանի կարծիքով՝ հրդեհի պատճառը եղել է մարդկային գործոնը․
«99 %-ով մարդկային գործոնն ա եղել հրդեհի պատճառը։ Ես Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունեմ, իմ թշնամին մենակ թուրքն ա։ Ո՞ւմ կասկածեմ, ո՞ւմ ասեմ, որ ինքն է արել։ Պարզապես գիշերվա 12-ին ուրիշ ի՞նչ կարող էր լինել։ Տարածքն էլ մաքուր էր, ոչ ապակի կար, ոչ գետնին շշեր, ոչ էլէկտրական հոսանք»,-նկատեց սեփականատերը։

«Այս պահին ոստիկանություն եմ եկել ու ասում են, որ հրդեհը հոսանքի թույլ միացման պատճառով է եղել, բայց ես հերքում եմ դա։ Նաև էլէկտրոցանցից են աշխատակիցներ եկել ու ստուգել են, որ նման բան չկա, դա անհնար է»,- ասաց նա։

Կարո Գասպարյանը մեզ հետ զրույցում նաև պատմեց, որ նա բնիկ Տոլորս գյուղի բնակիչ է։
Նա զրույցի վերջում մեզ տրամադրեց մոխրացած անասնագոմից տեսանյութ, որտեղ երևում են սատկած բոլոր 25 անասունները։



Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան խոշորացված համայնքի Տոլորս գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում։
Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ