Չգիտեմ՝ ով է Ժաննա Անդրեասյանը. կրթության ոլորտից դժգոհ եմ. հարցում 

Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 22:00 08-08-2024
2022թ.-ի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Նա այս ընթացքում կրթության ոլորտում ընդունել է որոշումներ և կատարել բարեփոխումներ, որոնք դժգոհություններ են առաջացրել հասարակության շրջանում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարցրել, թե ինչպե՞ս են գնահատում Ժաննա Անդրեասյանի կատարած աշխատանքը։

Հարցվածների մի մասը չգիտեր ԿԳՄՍ նախարարի անունը, և անունը լսելով, նույնիսկ չճանաչեց նրան։

«Շատ վատ եմ գնահատում աշխատանքը»,- ասաց մի կին։

«Ճիշտ ա՝ անունով չգիտեինք իրեն, բայց կրթության ոլորտում արված փոփոխություններին դեմ ենք ու դժգոհ»,- ասաց անցորդներից մեկը։

«Չեմ գնահատում՝ դասագրքերի, միջոցառումնորի հետ կապված»,- պատասխանեց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։