ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին ջրհեղեղի կապակցությամբ․
«Կիսում ենք Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության բարեկամ ժողովրդի ցավն ու վիշտը: Վստահ ենք, որ իրավիճակը տուժած շրջաններում օպերատիվ կերպով կկարգավորվի։ Դուք միշտ կարող եք հույս դնել մեր օգնության և աջակցության վրա»,- նշվում է ուղերձում։