«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ցավակցություններն է հայտնել վրաց ժողովրդին Ռաճայի ավերածություններ պատճառած աղետի հետևանքով մարդկային կորուստների վերաբերյալ․
«Կիսում եմ բարեկամ վրաց ժողովրդի խորը վիշտը։ Զոհերի հարազատներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում և մաղթում ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրել է Թանդիլյանը։