Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփից 2 անգամ ավելի շատ նվիրատվություն է ստացել
copy image url

Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփից 2 անգամ ավելի շատ նվիրատվություն է ստացել

Արտաքին 8 ամիս առաջ - 20:29 02-08-2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հուլիս ամսվա ընթացքում նախընտրական քարոզարշավի համար հավաքել է երկու անգամ ավելի գումար, քան հավաքել էր Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով թեկնածուների շտաբները։

Այսպես, հուլիսին Հարիսը հավաքել էր 310 մլն դոլար, իսկ Թրամփը՝ 137 մլն դոլար։ Դեմոկրատական կուսակցությունից ամենահավանական թեկնածուի ընդհանուր բյուջեն կազմել է 377 մլն դոլար, ինչը 50 մլն դոլարով ավելի է Թրամփի բյուջեից:

Հարիսի շտաբի տվյալներով՝ ընդհանուր գումարի երկու երրորդը հուլիսին ստացվել է առաջին անգամ նվիրաբերած դոնորներից։

Ամենից շատ դիտված