Ադրբեջանի ԶՈՒ հրետանային ստորաբաժանումները մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացնում
copy image url

Ադրբեջանի ԶՈՒ հրետանային ստորաբաժանումները մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացնում

Արտաքին 8 ամիս առաջ - 19:38 02-08-2024
Ադրբեջանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ պաշտպանության նախարարությանը հղումով, «մշտական ​​տեղակայման կետերից տագնապով դուրս բերված ստորաբաժանումները տարբեր խոչընդոտներ են հաղթահարել երթուղու ընթացքում՝ օգտագործելով գիշերային տեսողության սարքեր, կատարել են կրակային դիրքեր գրավելու, մարտական տեխնիկան և հրետանային կայանքները մարտական պատրաստության բերելու գործողություններ»:

Զորավարժություններն անցկացվում են զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները բարելավելու, ինչպես նաև հրետանային ստորաբաժանումների կառավարման հրամանատարական կազմի հմտությունների կատարելագործման նպատակով։

Ամենից շատ դիտված