ԱՄՆ-ն շարունակում է խորապես ներգրավված լինել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում․ Պատել
copy image url

ԱՄՆ-ն շարունակում է խորապես ներգրավված լինել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում․ Պատել

Արտաքին 8 ամիս առաջ - 10:22 02-08-2024
ԱՄՆ պետդեպ խոսնակ Վենդանտ Պատելը պատասխանել է լրագրողի հարցին, մեկնաբանելով Բաքվում պահվող հայ գերիների իրավիճակն ու ԱՄՆ պետդեպ քայլերը նրանց ազատ արձակելու ուղղությամբ։

«Այս թեմայով՝ Հարավային Կովկասի ավելի լայն իրավիճակի համատեքստում, պետքարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ավելին չեմ կարող ասել այս գործընթացի վերաբերյալ: Երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, և պետք է հարգի կալանավորների մարդու իրավունքները, և դա ճիշտ է և այս դեպքում», - նշել է Պատելը։

Ամենից շատ դիտված