Մադուրոն Վենեսուելայի նորընտիր նախագահ է հռչակվել․ ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները
copy image url

Մադուրոն Վենեսուելայի նորընտիր նախագահ է հռչակվել․ ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները

Արտաքին 8 ամիս առաջ - 22:22 29-07-2024
Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է Վենեսուելայի ընտրված նախագահ 2025-2031 թվականների համար։ Այս մասին հայտարարել է խորհրդի ղեկավար Էլվիս Ամորոսոն։ Գրում է abcnews-ը։

«Վենեսուելայի Ազգային խորհուրդը, իր գործառույթներին համապատասխան, հաստատում է, որ քաղաքացի Նիկոլաս Մադուրոն նախագահ է, որն ընտրվել է հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններում՝ երկրի սահմանադրությանը համապատասխան վեց տարի ժամկետով»,- համապատասխան ակտը կարդացել է Ամորոսոն։

Ընտրական հանձնաժողովի ղեկավարը ստորագրել է այն և հանձնել Մադուրոյին։

Ընդդիմությունը, սակայն, վիճարկել է ընտրությունների արդյունքը հենց այն պատճառով, որ ընտրական տեղամասերի արձանագրությունների մեծ մասը չի հրապարակվել։

Ամենից շատ դիտված