Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը կիսաեզրափակչում պարտվեց Լյուքսեմբուրգին
copy image url

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը կիսաեզրափակչում պարտվեց Լյուքսեմբուրգին

Սպորտ 8 ամիս առաջ - 10:02 28-07-2024
Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը 78:85 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Հայկ Կարախանյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երրորդ տեղի համար ուժերը կչափի Ալբանիայի հավաքականի հետ: