Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի առաջիկա մատակարարումների մասին։ «Պատրիոտն ավելի շատ կլինի»,- այս մասին գրել է Երմակը իր Telegram ալիքում՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ապրիլի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Կիև քաղաքը ռուսական հրթիռակոծությունից լիարժեք պաշտպանելու համար կցանկանար ունենալ 25 Patriot համակարգ։ Հունիսի 8-ին նա հայտնել էր, որ Կիևը պայմանավորվածություններ է ձեռք բերել արևմտյան երկրների հետ հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի մատակարարման շուրջ։ Հուլիսի 21-ին նա հայտնել էր, որ Patriot համալիրը երկիր է ժամանել Գերմանիայից։