Պուտինը Տաջիկստանի հետ համատեղ կստեղծի հակաօդային պաշտպանության համակարգ
copy image url

Պուտինը Տաջիկստանի հետ համատեղ կստեղծի հակաօդային պաշտպանության համակարգ

Արտաքին 3 տարի առաջ - 18:30 17-05-2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 17-ին հավանություն է տվել Տաջիկստանի հետ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծմանը և հանձնարարել է համապատասխան համաձայնագիր ստորագրել Դուշանբեի հետ բանակցություններից հետո:

«Ընդունել Ռուսաստանի կառավարության առաջարկը։ Ռուսաստանի և Տաջիկստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին»,- ասված է հրամանագրում:

Ռուսական պետության ղեկավարը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ բանակցություններ վարել Տաջիկական կողմի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում նշված համաձայնագիրը ստորագրել Ռուսաստանի անունից, ինչպես նաև նախագծում ներառել կառավարության հավանությանն արժանացած «սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ»:

Ապրիլի վերջին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ևՏաջիկստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Շերալի Միրզոն համաձայնագիր կստորագրեն երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերի միավորման մասին:

Ամենից շատ դիտված