Ավելի քան 10 տարվա դադարից հետո Ասադն ու Էրդողանն առաջին անգամ կարող են հանդիպել
copy image url

Ավելի քան 10 տարվա դադարից հետո Ասադն ու Էրդողանն առաջին անգամ կարող են հանդիպել

Արտաքին 8 ամիս առաջ - 13:09 27-07-2024
Ավելի քան տասը տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսին սահմանային անցակետում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Türkiye թերթին հղումով:

«Անկարայի աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Էրդողանի և Ասադի հանդիպման առաջին տարբերակը Իրաքն էր, սակայն այժմ Անկարան նախընտրում է հանդիպումն անցկացնել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին գտնվող Քասաբ անցակետում։ Գործընթացը շատ արագ է ընթանում. երկու առաջնորդների համատեղ լուսանկարը կարող է հայտնվել օգոստոսին»,- գրում է թերթը։

Ըստ թերթի աղբյուրների՝ երկու երկրների հետախուզական վարչությունները հուլիսին առնվազն երեք հանդիպում են անցկացրել՝ ուղղված Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ամենից շատ դիտված