Վերջին շրջանում Հայաստանում գործող մի շարք խանութ-սրահներ կրկնօրինակում են արտերկրում մեծ դիտումներ ապահովող գովազդները, որոնք մեր հասարակությունը, մեղմ ասած, չի ընդունում և բուռն քննադատությունների է արժանացնում։ Ահա նման մի դեպք է AppZone խանութ-սրահի օրինակը, որի գովազդները հասարակության շրջանում տհաճության զգացողություններ են առաջացրել՝ ելնելով իրենց գռեհիկ, անմակարդակ բովանդակությունից: Երեկվանից տարբեր օգտատերեր քննարկում և քննադատում են խանութ-սրահի գովազդը՝ հեգնելով, թե հայկական գովազդային միտքը նոր բարձունքներ է գրավում։
Այսօր
Oragir.News-ը զրուցեց հայտնի բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանի՝ haydalek-ի հետ, որի էջում ևս տարբեր գովազդներ են տեղադրվում։ Նրա խոսքով՝ գովազդը ընդհանրապես չի աշխատում, եթե մարդկանց մոտ ավելի շատ տհաճ էմոցիաներ է արթնացնում։
«Հնարավոր է՝ իրենք իրենց target-ը (թիրախը) ունեն, ինչը իրենց համար նորմալ է։ Այսինքն՝ աշխատում են նրա հետ, ինչ ունեն և ավելի լայն մասշտաբներ ձեռք բերել չեն ուզում»։
Մեր հարցին՝ արդյոք նման բովանդակությամբ այլ խանութներ կան, որոնց մոտ նման գովազդը հաջողել է, բլոգերը նշեց․
«Չեմ նկատել այլ օրինակ։ Մեկ-երկու անգամ ես էլ եմ նկատել նույն խանութի գովազդը և հատուկ նշել եմ՝ «ինձ հետաքրքիր չէ», որ գովազդը էլի չբերի էջիս։ Ինքս չեմ ասում՝ լավն է, կամ վատն է, բայց իմը չէ, ես այդպես չէի անի․ իմը պիտի դրականը տա»,- եզրափակելով զրույցը՝ ասաց բլոգերը։