Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է․ տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ
copy image url

Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է․ տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ

Արտաքին Սպորտ 8 ամիս առաջ - 15:38 26-07-2024
Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraph.co.uk-ը՝ մանրամասնելով, որ չարագործներն ակնհայտորեն փորձել են խափանել այս երեկո Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

«Համակարգված» հարձակումների շրջանակում երկաթգծերի երկայնքով ազդանշային համակարգերը հրկիզվել են, իսկ մալուխները կտրվել և հրկիզվել են:

Հարձակումները գնացքների մեկնման զանգվածային չեղարկումների պատճառ են դարձել։ Փարիզի շրջանային խորհրդի ղեկավար Վալերի Պեկրեսի խոսքով, տուժել է մոտ 250 հազար ուղևոր: Ակնկալվում է, որ հանգստյան օրերին կտուժի ավելի քան 800 հազար մարդ:

Այժմ բոլոր հետախուզական ծառայությունները մոբիլիզացվում են՝ պարզելու այս դիվերսիոն գործողությունների ծագումը, AFP-ին հայտնել է անվտանգության աղբյուրը։

Ըստ SNCF ազգային երկաթուղային օպերատորի գործադիր տնօրեն Ժան-Պիեռ Ֆարանդուի, հանցագործները հրկիզել են այն հատվածները, որտեղ շատ օպտիկամանրաթելային մալուխներ են եղել: Դրանք փոխանցում են «անվտանգության տեղեկատվություն վարորդների համար» և վերահսկում են «կետային մեքենաները»՝ երկաթուղային ելքերը հեռակա կարգով շահագործելու համար:

ՌԴ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժան դե Գլինաստին ասել է, որ Ռուսաստանը կարող է կանգնած լինել դիվերսիայի հետևում:

Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան ասել է, որ երկաթուղային գծերի վրա հրկիզումները, հավանաբար, «լայնածավալ դիվերսիա» են:

«Դա, հավանաբար, լայնածավալ դիվերսիա է, որն իրականացվել է համակարգված», - ասել է նա Sky News-ին: