Գյումրեցիներից, թերևս, քչերին է հայտնի, որ քաղաքում կա մի պատմական հետաքրքիր վայր, որ կոչվում է «Գերմանացի ռազմագերիների գերեզմանոց», կամ ինչպես տեղացիներն են այն կոչում, «Նեմեցների գերեզման»:
Այսօր
Oragir.News-ի թղթակիցը եղել է գերեզմանի տարածքում, ուսումնասիրել այն և պարզել, որ այն պատկանում է «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ին, որը, սակայն, մեծ հետաքրքրություն ներկայացնող Գյումրու այս այցեքարտը անուշադրության է մատնել:
Տարածքի հետաքրքրությունն այն է, որ Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ Գյումրիում շատ են եղել գերմանացի ռազմագերիներ, որոնք տեղացիների կողմից մեծ ուշադրության են արժանացել: Պատմում են, որ տարբեր ընտանիքներ են փորձել մի փոքր հացի կտորով անգամ օգնել ռազմագերիներին, որոնք պահվում էին փշալարերով առանձնացված տարածքներում:
Ռազմագերիների մահից հետո նրանց հուղարկավորել են խորհրդային բանտի տարածքի հարակից բլուրում, որտեղ կողք կողքի այս պահին հանգչում են 369 ռազմագերիների մարմինները:
Պատմական և ուսումնասիրության մեծ հետաքրքրություն ներկայացնող այս տարածքը, սակայն, «արգելոց-թանգարան» անվան տակ անձեռնամխելի է դարձել քաղաքային իշխանությունների կողմից: Տարածը բավական անհրապույր է, իսկ դեպի այն տանող ճանապարհը ամբողջապես քանդված է:
Մանրամասները՝ տեսանյութում: