Շիրակի մարզում «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում անմխիթար վիճակ է։ 2-րդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը արժեզրկված է, հանձնված բախտի քմահաճույքին։ Խաչքարից հոսող աղբյուրը այլևս չի գործում։ Կողքին աղտոտվածության «պակաս» չի զգացվում։
Վրաստան մեկնող քաղաքացիները մեքենայից տեղի ճանապարհին ինչեր ասես որ չեն նետում, ինչի հետևանքով տարածքի ու խաչքարի վիճակը ավելի անմխիթար է դառնում։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է տեսարանը։
Նման վերաբերմունքը պատմական արժեք ներկայացնող կոթողների նկատմամբ ուղղակի անթույլատրելի է։ Կառավարությանը հավանաբար պետք չեն և չեն հետաքրքրում իրենց մեջ պատմություն կրող հուշարձանները, խաչքարերը։
Մանրամասները՝ տեսանյութում։