Թուրքիայում հայտնել են ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 70-ից ավելի մարդու ձերբակալության մասին
copy image url

Թուրքիայում հայտնել են ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 70-ից ավելի մարդու ձերբակալության մասին

Արտաքին 8 ամիս առաջ - 12:18 25-07-2024
Թուրքիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են 72 մարդու՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով։ Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Եռլիկայան։

«13 նահանգներում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված գործողությունների շրջանակներում ձերբակալվել է 72 մարդ։ Մենք ոչ մի ահաբեկչի չենք հանդուրժի», - գրել է նախարարը X սոցիալական ցանցի իր էջում։

Ձերբակալությունները կատարվել են Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Ստամբուլում, Տրապիզոնում և Հաթայում և այլ նահանգներում։

Թուրքիայի հատուկ ծառայությունները պարբերաբար գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ։ Մեկ տարում Թուրքիայում, ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների, խմբավորման հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 3000 մարդ: