Շախմատի վերջին օլիմպիադայի արծաթե մեդալակիրը՝ Հայաստանի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի կազմը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Այսպիսով՝ Հունգարիայում կայանալիք օլիմպիադային մասնակցելու են․
Հայկ Մարտիրոսյանը,
Շանթ Սարգսյանը,
Գաբրիել Սարգսյանը,
Ռոբերտ Հովհաննիսյանը,
Կարեն Գրիգորյանը։