Ավելի քան 3 հազար ներգաղթյալ Մեքսիկայի հարավից շարժվում է դեպի ԱՄՆ-ի հետ սահման
copy image url

Ավելի քան 3 հազար ներգաղթյալ Մեքսիկայի հարավից շարժվում է դեպի ԱՄՆ-ի հետ սահման

Արտաքին 8 ամիս առաջ - 14:28 24-07-2024
Ներգաղթյալների քարավանը, որը ներառում է ավելի քան 3 հազար մարդ հիմնականում Կենտրոնական Ամերիկայի երկրներից, Մեքսիկայի Չիապաս նահանգի Տապաչուլա քաղաքից շարժվել է դեպի ԱՄՆ-ի հետ սահման։

Milenio պարբերականի տվյալներով՝ ներգաղթլալերը հուլիսի 23-ի վաղ առավոտյան լքել են Տապաչուլա քաղաքի «Բիսենտենարիո» պուրակը, որտեղ վագոն-տնակներում ամբողջ ընտանիքներ՝ կանայք ու երեխաներ են ապրում:

Քարավանն անցել է Վիվա Մեքսիկո գյուղի անցակետով, որտեղ ներկա են եղել Միգրացիայի ազգային ինստիտուտի, ինչպես նաև Ազգային գվարդիայի աշխատակիցները։ Իրավապահները չեն խոչընդոտել ներգաղթյալներին և թույլ են տվել նրանց շարունակելու ճանապարհը։

Milenio-ն հայտնում է, որ ներգաղթյալները հրաժարվել են Մեքսիկայում իրենց կարգավիճակն օրինականացնելու ընթացակարգից։ Նրանցից շատերը փորձում են հասնել երկրի հյուսիսային սահման, որից հետո մտադիր են փորձել թափանցել Միացյալ Նահագներ։

Ամենից շատ դիտված