Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 24-ին կմեկնարկեն ֆուտբոլի և ռեգբիի մրցաշարերը։
Ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի առաջին տուրի հանդիպումները կանցկացնեն Արգենտինան ու Մարոկկոն և Ուզբեկստանն ու Իսպանիան։
Ռեգբիի մրցաշարում տեղի կունենան առաջին տուրի հանդիպումները։
Փարիզի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին, հիմնական մրցումային ծրագիրը կսկվի հուլիսի 27-ից։