Հունգարիան կրկին արգելափակել է ԵՄ հիմնադրամի ֆինանսավորումը, որն օգնում է Ուկրաինային զենքով
copy image url

Հունգարիան կրկին արգելափակել է ԵՄ հիմնադրամի ֆինանսավորումը, որն օգնում է Ուկրաինային զենքով

Արտաքին 8 ամիս առաջ - 11:57 23-07-2024
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի՝ հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հերթական անգամ չեն կարողացել համաձայնության գալ խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցների ապաշրջափակման շուրջ, որը ֆինանսավորում է Ուկրաինային զենքի մատակարարումները։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Европейская правда-ն։

Բորելի խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով հիվանդանոցների դեմ ռուսական վերջին հարձակումները։

Ի թիվս այլ հարցերի, քննարկումը վերաբերել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից միջոցների ապաշրջափակմանը, որը կփոխհատուցի ԵՄ երկրների ծախսերն Ուկրաինային ռազմական օգնության համար։

«Անդամ երկրներից շատերը պնդում էին, որ անհրաժեշտ է վերացնել այն վճարումների արգելափակումը, որոնք հետաձգվել են ամիսներով կամ մեկ տարով: Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ անհրաժեշտ է առաջ շարժվել Ուկրաինային աջակցելու նոր հիմնադրամի վերաբերյալ որոշման հարցում, որն ավելի քան մեկ տարի արգելափակված է մեկ անդամ պետության կողմից»,- հայտարարել է Բորելը, տեղեկացնելով, որ Հունգարիան վետո է կիրառել որոշման վրա։

«Այս անդամ պետությունը պնդեց, որ սա անընդունելի, անտանելի մի բան է, և, ցավոք, արգելափակման իրավիճակը շարունակվում է», - ավելացրեց նա:

Ամենից շատ դիտված