Էնդոկրինոլոգը անվանել է հատապտուղը, որն օգնում է նիհարել
copy image url

Էնդոկրինոլոգը անվանել է հատապտուղը, որն օգնում է նիհարել

Ավելին 2 տարի առաջ - 15:00 17-07-2022
Էնդոկրինոլոգ, սննդաբան Անտոն Պոլյակովն ասել է, որ ազնվամորին օգնում է նիհարել։ Նրա խոսքերը մեջբերում է «Վեչերնայա Մոսկվա»-ն։

Պոլյակովի խոսքով, ազնվամորին միզամուղ ազդեցություն ունի։ Բացի այդ, այն մարդու օրգանիզմում նվազեցնում է բորբոքային գործընթացները և դա իր հերթին կարող է նպաստել քաշի կորստին, քանի որ ավելորդ քաշի հետևում հաճախ քրոնիկ բորբոքումներ են թաքնված:

Բայց ազնվամորու չափաբաժինները, ըստ բժշկի, պետք է չափավոր լինեն։ Չափից շատ ուտելու դեպքում «լյարդի վրա ֆրուկտոզային մեծ ծանրաբեռնվածությունը հակառակ ազդեցություն է թողնում»՝ մարդը սկսում է գիրանալ:

Բժիշկը թվարկել է այս հատապտուղի բազմաթիվ օգտակար հատկությունները, որն օգտագործվում է նաև մրսածության բուժման դեպքում՝ այն նվազեցնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները և ացետիլսալիցիլաթթվի մեծ քանակության շնորհիվ նորմալացնում է մարմնի ջերմաստիճանը։ Ազնվամորին նաև նպաստում է օրգանիզմից տոքսինների հեռացմանը և իմունային համակարգի արդյունավետ աշխատանքի պահպանմանը։ Հատապտուղը պարունակում է B և C վիտամիններ։

Բայց հատապտուղը պետք է ուտել բնական տեսքով, այլ ոչ թե ջերմային մշակումից հետո։ Կան նաև հակացուցումներ․ ազնվամորի չի կարելի շատ ուտել ստամոքսի խոցի, գաստրիտի սրման, հոդատապի և ալերգիկ դրսևորումների ժամանակ։

Ամենից շատ դիտված