Դեմոկրատները Հարիսին աջակցում են որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար
copy image url

Դեմոկրատները Հարիսին աջակցում են որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար

Արտաքին 8 ամիս առաջ - 11:18 23-07-2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը դեմոկրատների շրջանում բավականաչափ աջակցություն ունի՝ որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Այս մասին է վկայում Associated Press-ի ոչ պաշտոնական հարցումը։

Նախընտրական շտաբից աղբյուրը հաստատել է Reuters-ին, որ Հարիսը ստացել է անհրաժեշտ մակարդակի աջակցություն: Որպես նախագահի թեկնածու հաստատվելու համար Հարիսին անհրաժեշտ էր 1976 դեմոկրատ պատվիրակի ձայն: Ըստ AP-ի թարմացված հարցման՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել 2,668 պատվիրակ։ 57 պատվիրակներ ասել են, որ դեռ չեն կողմնորոշվել: Հարցվածներից ոչ մեկն այլ թեկնածուի անուն չի նշել։

Նշենք, որ դեմոկրատների պատվիրակները օգոստոսին կայանալիք համագումարի ընթացքում առաջադրելու և հաստատելու են ԱՄՆ նախագահի իրենց թեկնածուին։

Հիշեցնենք, որ Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին՝ հավելելով, որ սատարում է փոխնախագահ Կամալա Հարիսին որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Այս հայտարարությունից հետո առաջին 24 ժամվա ընթացքում Հարիսի շտաբը հավաքել է ռեկորդային 81 միլիոն դոլար նվիրատվություն: