Հարիսի շտաբը Բայդենի՝ մրցավազքից դուրս գալուց հետո 55 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել
copy image url

Հարիսի շտաբը Բայդենի՝ մրցավազքից դուրս գալուց հետո 55 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել

Արտաքին 8 ամիս առաջ - 15:32 22-07-2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական շտաբը հավաքել է ավելի քան 55 միլիոն դոլար նվիրատվություն այն բանից հետո, երբ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը դուրս է եկել նախընտրական մրցապայքարից։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով ActBlue հարթակի տվյալները, որը միջոցներ է հավաքում դեմոկրատների համար։

Համաձայն այս տեղեկատվության՝ Արևելյան ափի ժամանակով ժամը 22:00-ի դրությամբ, Հարիսի արշավին ուղղված փոքր նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 55 միլիոն դոլար։ Politico-ն ավելի վաղ հայտնել էր, որ Բայդենի նախընտրական արշավին նվիրատվությունները, որոնք հունիսի վերջի դրությամբ կազմում էին մոտ 95 միլիոն դոլար, կուղղվեն Հարիսի նախընտրական արշավին այն բանից հետո, երբ գործող առաջնորդը հեռանա ընտրապայքարից: Իր հերթին, The Washington Examiner-ը նշել է, որ միջոցները պետք է փոխհատուցվեն դոնորներին, եթե կուսակցության թեկնածուն դառնա Հարիսը, բայց մեկ այլ քաղաքական գործիչ:

Politico-ն նշում է, որ մինչև կիրակի երեկոյան Հարրիսի առաջադրումը որպես նախագահական ընտրությունների թեկնածու պաշտպանել են ԱՄՆ-ի դեմոկրատ առնվազն 26 սենատորներ և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 72 անդամներ։ Բացի այդ, ամերիկյան նահանգների շատ նահանգապետեր հանդես են եկել ի պաշտպանություն Հարրիսի, այդ թվում՝ Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Կալիֆոռնիայի, Միչիգանի և Փենսիլվանիայի:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում