Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի նախկին ղեկավարներին
copy image url

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի նախկին ղեկավարներին

Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 14:27 22-07-2024
Հուլիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կրկին այցելել են բռնազավթված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնք կալանավորված են և պահվում են Բաքվի բանտում: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Վերջինիս խոսքով՝ Արցախի կալանավորված ղեկվարների հետ անհատական հանդիպումներ են անցկացվել, պայմաններ են ստեղծվել իրենց ընտանիքների հետ շփվելու համար։

«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է նման այցելությունների ընթացքում կալանավորների վերաբերմունքը և պահման պայմանները: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ապահովում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու իրենց շփումները ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները կիսվում և քննարկվում են միայն կալանավորվածների հետ»,- ասել է Իլահա Հուսեյնովան։

Ամենից շատ դիտված