ՄԱԿ-ի Միջազգային դատարանը գտնում է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան փաստացի անեքսիա է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Նավաֆ Սալամը:
Դատարանը կարծում է, որ Իսրայելի գործողությունները խախտում են պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը:
ՄԱԿ-ի դատարանը կարծում է նաև, որ պաղեստինյան տարածքներում Իսրայելի վերաբնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը: