ՌԴ ՊՆ-ն հաղորդում է Սև ծովում 10 ինքնավար նավակներ, իսկ Ղրիմի օդում 33 ԱԹՍ ոչնչացնելու մասին
copy image url

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է Սև ծովում 10 ինքնավար նավակներ, իսկ Ղրիմի օդում 33 ԱԹՍ ոչնչացնելու մասին

Արտաքին 9 ամիս առաջ - 12:12 18-07-2024
Օկուպացված Ղրիմի Սևաստոպոլ քաղաքն այսօր առավոտյան ենթարկվել է ծովային ինքնավար նավակների հարձակումների։ Սևաստոպոլ քաղաքի վարչակազմի Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը հաղորդել է, որ հարձակումները հետ են մղվել։ Գրում է «Ազատությունը»։

«Քաղաքում բարձր ձայներն ինքնավար նավակները հետ մղելու հետևանք էին»,- գրել է նա Տելեգրամում։

Սևաստոպոլում ծովային ուղևորափոխադրումները դադարեցվել են։

Սևաստոպոլում են գտնվում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի գլխավոր բազան և մի շարք այլ ռազմական օբյեկտներ։

Գրեթե միաժամանակ Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն է հայտարարել ծովային ինքնավար սարքերի հավանական հարձակման մասին։ Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 18-ին Սև ծովում 10 ինքնավար նավակ է ոչնչացվել, որոնք շարժվում էին Ղրիմի ուղղությամբ։ Ռազմական գերատեսչության նաև հայտարարել է, որ Ղրիմի օդում 33 ԱԹՍ է ոչնչացվել։

Այս հաղորդումները չեն հաստատվում այլ աղբյուրներով, իսկ Ուկրաինան դեռ չի արձագանքել հայտարարություններին։