Քննչականում անհետ կորածների անունները ցուցակից հանվել են, մի ոտք են տվել, համարել են զոհված. ծնողներ

Ներքին 9 ամիս առաջ - 12:28 16-07-2024
2020 թվականի 44-օրյա պտերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն են եկել և հանդիում են պահանջում ղեկավար կազմի հետ:

Էջմիածնի Քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին, որ Քննչական կոմիտեում անհետ կորածների ցուցակից հանել են իրենց որդիների անունները.

«44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ունեն ԴՆԹ նմուշներ։ Այդ տղերքի անունները Քննչականում ցուցակներից հանվել են: Ծնողին մի հատ ոտք կամ թև են տվել, համարել են զոհված: Դա իրենց կողմից վատ վերաբերմունք է ինչպես ծնողի, այնպես էլ զինվորի հանդեպ»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը:

Նրա խոսքով՝ պարտադրելու են, որպեսզի իրենց որդիների անունները կրկին տեղ գտնեն անհետ կորածների ցուցակում, որպեսզի կարողանան միջազգային հարթակներում ևս խնդիրը բարձրաձայնեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ