Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային, եթե նա որոշի Ռուսաստանին հրավիրել խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով, դիվանագիտության հետ կապված ցանկացած որոշում պետք է կայացնի միայն Ուկրաինան, երբ նա որոշի, որ Ռուսաստանի նկատմամբ հետագա դիվանագիտական քայլերը տեղին կլինեն։
Միլլերը հավելել է, որ «Ուկրաինան այստեղ զոհն է», և հենց Ուկրաինան է «ականատես եղել ներխուժմանը, տեսել է իր խաղաղ բնակիչների սպանությունը և իր երկրի որոշ հատվածներ օկուպացված են»։ Ուստի Կիևը պետք է որոշի, թե երբ, ինչպես և ինչ ձևով վարի դիվանագիտական բանակցությունները։
«Մենք միշտ աջակցել ենք դիվանագիտությանը, երբ Ուկրաինան պատրաստ էր, բայց երբեք պարզ չի եղել, որ Կրեմլը պատրաստ է իրական դիվանագիտության», - ասել է Միլլերը: