Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մնում է հասանելիության սահմաններում․ Մեթյու Միլլեր
copy image url

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մնում է հասանելիության սահմաններում․ Մեթյու Միլլեր

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 23:42 07-08-2023
Մենք կարծում ենք, որ չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրներից հնչող մեկնաբանություններին՝ խաղաղության համաձայնագիրը (Հայաստանի և Ադրբեջանի միջև - խմբ.) մնում է հասանելիության սահմաններում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ դրան հասնելու համար»,- ասել է նա:

Միլլերը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Լուի Բոնոն այցելել է տարածաշրջան և անմիջականորեն շփվել կողմերի հետ։

Ամենից շատ դիտված