ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա

Ներքին 9 ամիս առաջ - 17:12 15-07-2024
ՔՊ-ական բլոգեր Ռոման Բաղդասարյանը քիչ առաջ դատարանում հարձակվել է NewDay.am լրատվականի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի վրա, երբ վերջինս դատարանից դուրս գալիս, մի պահ կադրը պահել է նրա վրա։

Այս պահին Ռոման Բաղդասարյանը դատարանում ցուցմունք է տալիս 44-օրյա պատերազմում զոհված, հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։

Ամենից շատ դիտված