Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին «լարվածության վերացման» մասին
copy image url

Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին «լարվածության վերացման» մասին

Արտաքին 9 ամիս առաջ - 22:46 13-07-2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին «լարվածության վերացման» մասին՝ որոշ ժամանակ առաջ իրավիճակի զգալի սրացումից հետո, որին բելառուսական կողմը ստիպված եղավ արձագանքել։

Դրա մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հարավային օպերատիվ ուղղությամբ երկրի ռազմական անվտանգության ապահովման հարցերով Լունինեց շրջանում անցկացված հանդիպմանը, հայտնել է БЕЛТА-ն։

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի ԶՈՒ-ի որոշակի աշխատանքից հետո ուկրաինացիները դուրս են բերել իրենց զինված ուժերը և օժանդակ զորքերը բելառուսա-ուկրաինական սահմանային գոտուց։

«Ներկա պահին մենք ուկրաինացիների հետ որևէ բարդություն չունենք, և հուսով եմ՝ այսուհետև չեն լինի», - ընդգծել է Բելառուսի նախագահը։