Խանջյան փողոցում քաղաքացին բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողացել իջնել
copy image url

Խանջյան փողոցում քաղաքացին բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողացել իջնել

Ներքին 9 ամիս առաջ - 19:25 11-07-2024
Հուլիսի 11-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված 1992 թ․) իջեցրել են տանիքից:

Ամենից շատ դիտված