Հարավային Կովկասում ուժային կենտրոնները նախընտրում են աշխատել ոչ թե ՀՀ-ի, այլ Ադրբեջանի հետ
copy image url

Հարավային Կովկասում ուժային կենտրոնները նախընտրում են աշխատել ոչ թե ՀՀ-ի, այլ Ադրբեջանի հետ

Խոսք Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 22:30 10-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հունիսի 3-ին Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանը և Չինաստանը ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ հռչակագիր են ստորագրել։ Համաձայնագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը միջազգային հարցերում, համատեղ պաշտպանել երկու երկրների ընդհանուր շահերը:

Միևնույն ժամանակ հռչակագրով Չինաստանն իր պատրաստակամությունն է հայտնում ակտիվորեն մասնակցել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի կառուցմանը և սերտորեն աշխատել Ադրբեջանի և երթուղու այլ երկրների հետ՝ Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների անխափան աշխատանքը և արագ զարգացումը խթանելու համար։ Այս իրողությունը Հայաստանում որաշակի մտահոգություններ է առաջացրել, քանի որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը նաև հայտնի է որպես Միջին միջանցք և անցնում է Եվրոպա Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով, այս միջանցքի մի մասն է ՀՀ-ն շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, և այս առնչությամբ կարծիքներ են հնչում, որ Չինաստանն իրականում նպաստում է Հայաստանի շրջափակման մեծացմանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց, որ Ադրբեջանը վաղուց է մեծացրել իր կարևորությունը, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանն աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր է և ցավոք սրտի միջազգային ուժային կենտրոններն այստեղ գերադասում են աշխատել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի հետ։ Նա նկատում է, որ այս տարածաշրջանում ոչ մի ծրագիր, այդ թվում «Խաղաղության խաչմերուկ»-ը, չի կարող իրականացվել՝ առանց Ադրբեջանի համաձայնության։

«Այդ իսկ պատճառով ոչ միայն Չինաստանը, այլ նաև Ռուսաստանը, արևմուտքը գերադասում են պայմանավորվել Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից այդ երկիրը բռնապետական է, թե ժողովրդական։ Աշխարհի համար տնտեսական շահերը շատ ավելի կարևոր են ներկայիս փուլում, քան արժեքները»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե այս իրավիճակը հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ի հայտ եկած իրողությունների ֆոնի՞ն է առաջացել՝ Արմեն Բաղդասարյանը հակադարձեց՝ համոզմունք հայտնելով, որ շատ հնարավոր է, որ 44-օրյա պատերազմի սանձազերծման պատճառներից մեկը, եթե ոչ հիմնական պատճառը, հենց այս ծրագրերի իրականացումն էր։ Նա նշեց՝ պայթյունավտանգ ու չկարգավորված հակամարտությունը նշանակում էր, որ Հարավային Կովկասը չի կարող դառնալ աշխարհաքաղաքական կարևոր միջանցք, քանի դեռ այդ հարաբերությունները կարգավորված չեն․

«Երևի թե դա էր պատճառը, որ ուժային կենտրոնները որոշեցին հանգուցալուծել այդ հարցը և այսպես ասած բացել Միջին միջանցքը՝ կարգավորելով դրա ճանապարհին առկա ամենամեծ խոչընդոտը, որը Ղարաբաղյան հակամարտությունն էր»։

Oragir.News-ի հարցին, թե Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի կառուցմանը աջակցելով՝ Չինաստանը նպաստո՞ւմ է Հայաստանի շրջափակման քաղաքականությանը, քաղաքագետը պատասխանեց, որ Չինաստանը Հայաստանին մեկուսացնելու, կամ չմեկուսացնելու խնդիր չունի, Պեկինն այստեղ առաջնորդվում է իր շահերով։ Նրա խոսքով՝ Չինաստանի համար այդ միջանցքի բացումը կարևոր է, և վերջինս ձգտում է այն բացել։

«Չինաստանի համար նույնիսկ ավելի օգտակար կլինի, եթե այդ միջանցքը մեր տարածաշրջանում 2 այլընտրանքային տարբերակ ունենար՝ ճանապարհներից մեկն անցներ Ադրբեջանով ու Վրաստանով, իսկ մյուսը Հայաստանով և Ադրբեջանով, որպեսզի որևէ երկիր չափազանց մեծ նշանակություն ձեռք չբերի և չփորձի ուժային բևեռներին իր կամքը թելադրել»,- կարծում է նա։

Արմեն Բաղդասարյանը հավելեց՝ ինչպես արևմուտքի, այնպես Չինաստանի համար կարևոր է, որ Հայաստանով անցնող այլընտրանքային ճանապարհը նույնպես լինի։ «Այլ հարց է, թե Ադրբեջանը դրա դիմաց ինչ գին կպահանջի՝ թե՛ Հայաստանից, թե՛ ուժային բևեռներից»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի