Շիրակի մայր բուհի ուսանողների 80%-ը կարմիր դիպլոմ է ստացել
copy image url

Շիրակի մայր բուհի ուսանողների 80%-ը կարմիր դիպլոմ է ստացել

Ներքին 9 ամիս առաջ - 23:44 09-07-2024
Վերջին մի քանի տարիների ընթացում Շիրակի մայր բուհում ավելացել են կարմիր դիպլոմ ստացող շրջանավարտները։ Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ բուհն այս տարի ավարտել են 595 շրջանավարտներ, որոնցից 136-ը ստացել ենգերազանցության դիպլոմներ:

Շիրակի պետական համալսարանի տարբեր տարիներին ավարտած ուսանողները նշում են, որ մի քանի տարի առաջ կարմիր դիպլոմ ստանալը «թանկ հաճույք» էր, բարձր էր դրված նշաձողը, իսկ հիմա ամեն ինչ ավելի հեշտ է։

Ռեկորդային կարմիր դիպլոմներ եղել են նաեւ 2019 թվականին։

Շիրակի մայր բուհի ուսանողների 80 տոկոսը ստացել են կարմիր դիպլոմներ և սա այն պարագայում, երբ և՛ ուսանողն է դժգոհ կրթության մակարդակից, և՛ դասախոսը։

Նշենք, որ Շիրակի պետական համալսարանը 90-ամյա գործունեության ընթացքում, ըստ ռեկտորի հրապարակած տվյալների, բուհը տվել է ավելի քան 32 հազար շրջանավարտ, որոնցից 27 հազարը ստացել են մանկավարժի որակավորում

Ամենից շատ դիտված