Արարատի մարզում 1 տարեկան տղան հենվել է եվրոպատուհանի ցանցին և պատուհանից վայր է ընկել. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում 1 տարեկան տղան հենվել է եվրոպատուհանի ցանցին և պատուհանից վայր է ընկել. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 10:53 09-07-2024
Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից երեխան անզգուշաբար վայր է ընկել:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ քաղաքացիների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Բժիշկները երեխային տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել և քննարկում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու հարցը:

Տեղում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Դավիթ Մ.-ն է, ով ժամը 08:10-ի սահմաններում բարձրացել է իրենց տան ննջասենյակի պատուհանագոգին, հենվել եվրոպատուհանի վրա տեղադրված ցանցին, որն էլ բացվել է և երեխան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել ու նրան նկատել են հարևանները և իրենք շտապ տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված