Տիկտոկ հարթակում հայտնի Queen օգտատերը Հայաստանում իրավական համակարգի հետ խնդիրների պատճառով փախել է Հայաստանից և օգնություն խնդրել ադրբեջանցի բլոգերներից։ Նրա խոսքով՝ նման քայլի է գնացել, քանի որ քննիչ Մոնիկա Զաքարյանն իրեն վախեցրել և ահաբեկել է։
«Գրել եմ ադրբեջանցի բլոգերներին, ասել եմ ինձ օգնեք, որովհետև ես չգիտեի՝ ինչ անեմ։ Ինձ քննիչը ասել է՝ «քեզ հետախուզում են տվել»։ Մտածում եմ՝ Ուկրաինա գնամ, թղթերս սարքեմ, ինձ կբռնեն սահմանին։ Ներվերիցս, իմ կարճ խելքով, ասում եմ՝ սպասի, Ադրբեջանին գրեմ, գոնե կարողա մտնեմ իրենց դեսպանատուն, ինձ թուղթ տան, էդ թղթով ուրիշ երկիր գնամ։ Ես ցանկություն չունեմ ուրիշ երկրում ապրելու, ինձ ճիշտ հասկացեք։ Գրում է հիմա այնտեղի բլոգերը, չեմ պատասխանում։ Ես չեմ ուզում եմ, որ ինձ չքննադատեն, որ ես թշնամուց եմ օգնություն խնդրել։ Ես ուզում եմ, որ էս գործը փակվի, ես վերադառնամ իմ Հայաստան։ Թող նշեն, որ ես իրենց վախեցնելու պատճառով եմ նման քայլի գնացել։ Ես թղթի համար եմ տենց բան արել, որովհետև ես էրեխու հետ եմ, մտածել եմ՝ ինձ կբռնեն, էրեխուն ինձնից կվերցնեն, մինչև ամեն ինչ պարզվի։ Իսկ իմ էրեխեն առանց ինձ չի կարա ապրի, ես էլ առանց իրեն»,- ասաց նա։
Տիկտոկեր Queen-ի խոսքով՝ խնդիրն առաջացել է, երբ իրեն զանգել են Արմավիր ՔԿՀ-ից և շանտաժի ենթարկել։
«Ես զանգեցի կալանավայր, իրենց հետ վատ խոսեցի։ Ասացի՝ ինչու՞ պիտի սենց հանցագործների ձեռքում հեռախոս լինի, որ կալանավայրում նույնպես նման հանցագործություն կատարեն, բորբոքված հայհոյանքներ եմ հնչեցրել։ Հաջորդ օրը ես զանգել եմ, ասել եմ՝ հարգում եմ օրենքի մարդկանց, կներեք իմ վատ արարքի համար։ Ինձ շանտաժ անողի անունը Էդուլ ա։ Անցած տարի մի հատ՝ թիթիզ անունով աղջիկ իմ էրեխուն վիրավորում էր, հիմա նստած ա։ Ամեն գնով իրեն կալանավայր տարա, որովհետև իմ հոգեկանը մինչև հիմա իրենից է խախտված։ Իր ընկերն էր զանգել, ինձ ասում էր, եթե բողոքը հետ չվերցնես ու եթե իր վրա բողոքես, քեզ էս կանենք, էն կանենք։ Այդ աղջիկն էլ բազմիցս դատված, թմրամոլ էր։
Էդ ժամանակ իմ էրեխու նկարները չկար համացանցում, ես չէի ուզում, որ լիներ, ոչ ոք չէր տեսել, որովհետև ես բաց վիդեոներ էի տեղադրել, չէի ուզում, որ իմ էրեխու դեմքը տեսնեն։ Ես հետո փոխել եմ իմ վարքը։ Ինքն ինձ ասաց՝ քեզ էրեխուդ հետ նկարել են դուրսը, տես՝ քեզ ինչ ենք անելու։ Հանված վիդեոներդ ենք էրեխուդ նկարների հետ գցելու»,- պատմեց նա։
Ըստ տիկտոկերի`Հայաստանից հեռանալուց հետո քննիչն իրեն սպառնացել է, որ եթե 18 ժամից չներկայանա՝ կհայտարարվի հետախուզում։
«Քննիչը ինձ ասել ա, որ եթե 18 ժամից չներկայացար, քեզ հետախուզում եմ տալիս։ Հեռախոսը վերցնում ա այդտեղի քննչական պետի տեղակալ Ղուկասյանն ու ինձ հետ խոսում, ինքը նույնպես ասում ա՝ մենք հետախուզում կհայտարարենք։ Ես ասում եմ՝ վաղը ռեյս չունեմ գամ Հայաստան, ո՞նց ասեմ՝ կգա՞մ, թե՞ չեմ գա։ Գոնե մի օր համբերեք, ինձ հետախուզում մի տվեք։ Հասկացել եմ, որ դուք ինձ վախացրել եք, որովհետև անցել եմ սահմանը, ինձ չեն բռնել։ Իրենք ասում են՝ չի լինի, կա՛մ մինչև 18 ժամը, կա՛մ երբեք։ Իրենց պատճառով ես նման անհեթեթ քայլ եմ արել»,- եզրափակեց նա։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել քննիչ Մոնիկա Զաքարյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։