ՀՀ-ի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցու իրավունքի վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ
copy image url

ՀՀ-ի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցու իրավունքի վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 13:42 05-07-2024
Սիրիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը՝ ընդգծելով, որ որոշումը նպաստում է Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների վերականգնմանը:

Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, այս մասին ասվում է Սիրիայի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարարության հայտարարության մեջ։

«Սիրիան պնդում է, որ այս խիզախ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական ձգտումներին՝ հիմնելու իրենց անկախ պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված