Բյուջեի միջոցներով լողի գնացող երեխան արդյունք պիտի ցույց տա, եթե ոչ, թող դուրս գա. Փաշինյան
copy image url

Բյուջեի միջոցներով լողի գնացող երեխան արդյունք պիտի ցույց տա, եթե ոչ, թող դուրս գա. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:54 04-07-2024
Կառավարությունը հաստատել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը։ Մասնավորապես, դպրոցահասակ երեխաներին հնարավորություն կընձեռնվի զբաղվել լողով. «Լող մարզաձևով յուրաքանչյուր լողավազանում կզբաղվի դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ․ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տ․: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, 2-րդ խմբում՝ 10-ը»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մասնավոր լողավազաններին հրահանգվելու է ձևավորել խմբակներ՝ պրոֆեսիոնալ մարզիչով, իսկ կառավարությունը կվճարի ամսավճարը. «Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ ինչ լավ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, էս, էն, էն։ Մենք հիմա շատ զգույշ ենք մոտենում այս խնդրին, որովհետև պետք է գործիքներ ունենանք, որ իրոք երեխաները գնան լողավազան, լող պարապեն, ոչ թե հազարավոր երեխաների ցուցակներ ունենանք, որ իրենք էլ չգիտեն, որ լողի չեմպիոն են, և բյուջեից գումարներ գնան այդ կազմակերպություններ»։

Վարչապետը նաև ընդգծել է՝ բյուջեի միջոցներով լողի գնացող երեխան արդյունք պիտի ցույց տա, հակառակ դեպքում պետք է դուրս գա խմբակից։

Ամենից շատ դիտված