ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի դեմ՝ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար
copy image url

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի դեմ՝ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար

Սպորտ 9 ամիս առաջ - 14:16 03-07-2024
Թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալը, Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Ավստրիայի հավաքականի հետ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն է ցույց տվել։ Այն ռասիստական ​​ժեստ է, խորհրդանշում է ատելությունը և ցեղասպանական բռնությունը քրիստոնյաների և քրդերի նկատմամբ։

ՈՒԵՖԱ-ն արդեն հետաքննություն է սկսել Մերիհ Դեմիրալի դեմ՝ ահաբեկչական նշանը ցույց տալու համար։ Շատ երկրպագուներ պահանջում են հեռացնել նրան առաջնությունից։

Ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալն էլ, արձագանքելով բարձրացված սկանդալին, ասել է․ . «Ես հպարտ եմ, որ թուրք եմ։ Շատ գոհ եմ իմ արածից։ Լավ եմ արել»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի