ՀՀ-ում լիքը ադրբեջանցիներ են. հարցում՝ բնակեցնելու մասին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 18:15 02-07-2024
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին ներկայացվող բազմաթիվ պահանջների շարքում նախատեսում են նաև մեր երկրում հարյուր հազարավոր ադրբեջանցիներին բնակեցնելը։
Օրերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադառնալով արցախահայության վերադարձի իրավունքն ապահովելու անհրաժեշտությանը, նշել էր, որ հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար ինչը մտահոգությունների տեղիք էր տալիս, որ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի, որ Հայաստանում նաև ադրբեջանիցներ «վերաբնակեցվեն»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը կբնակեցնի՞ ադրբեջանցիների Հայաստանում։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ նման բան հնարավոր չէ, մի կին էլ վստահեցրեց, որ ադրբեջանցիներն իրենք չեն համաձայնվի ապրել Հայաստանում։

Մեկ այլ քաղաքացի էլ դեմ խոսեց այդ տեսակետին, նշելով, որ ոչ ոք չի համաձայնվի և թույլ չեն տա ադրբեջանցիներին ապրել ՀՀ-ում։

«Բնակեցրել է էլի, չի բնակեցրե՞լ, լիքը ադրբեջանցի է»,- պատասխանեց անցրոդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված