Ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված. աշխատակիցները տարհանվել են. shamshyan.com
copy image url

Ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված. աշխատակիցները տարհանվել են. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 09:49 02-07-2024
Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է:

Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված