«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել․ ԱԻՆ
copy image url

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել․ ԱԻՆ

Ներքին 3 տարի առաջ - 19:17 18-12-2021

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը:

Ռումբի առկայության մասին ահազանգել է «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը:

Աննա Բաղդասարյանը հայտնել է, որ օդանավակայան են մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակրավորներ, կինոլոգներ, հոգեբաններ և հատուկ փրկարարական ջոկատներ:

Որոնողական աշխատանքները շարունակվում են: ԱԻՆ-ը հավելյալ մանրամասներ կներկայացնի հաղորդագրության միջոցով:

Ամենից շատ դիտված