Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. վնասվել է ավտոմեքենա. shamshyan.com
copy image url

Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. վնասվել է ավտոմեքենա. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 20:45 29-06-2024
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար 40/2 հասցեի մոտ գործող բենզալցակայանի հարևանությամբ հսկայական ծառը արմատից կոտրվել ու տապալվել է:

Ծառի տապալման հետևանքով վնասվել է այդ պահին ճանապարհով անցնող «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:

Բարեբախտաբար վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմապակին և առջևի որոշ հատվածներ վնասվել են:

Թե ով է փոխհատուցելու վնասված ավտոմեքենայի տիրոջը, դեռևս պարզ չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված